Պատերազմի հետևանքով Ուկրաինայում զոհվել է մոտ 500 երեխա

Պատերազմի հետևանքով Ուկրաինայում զոհվել է մոտ 500 երեխա

Ուկրաինայի անչափահասների գործերով դատախազության տվյալներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով 494 երեխա է մահացել, ևս 1036 երեխա ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։

Տուժած երեխաների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Դոնեցկի մարզում՝ 472, Խարկով՝ 285, Կիև՝ 129, Խերսոն՝ 113, Զապորոժիե՝ 91, Նիկոլայև՝ 89, Դնեպրոպետրովսկ՝ 83, Չեռնիգով՝ 71, Լուգանսկ՝ 67, այս մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։

«Այս թվերը վերջնական չեն։ Շարունակվում են պատերազմական վայրերում, ինչպես նաև ժամանակավորապես օկուպացված և ազատագրված տարածքներում տուժածների հայտաբերման աշխատանքները»,- հավելել է վարչությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում