Թալիբները հրամայել են փակել Աֆղանստանի գեղեցկության սրահները
Նմանատիպ
BBC-ն հայտնում է, որ Աֆղանստանի կառավարությունը, որը վերահսկվում է թալիբների կողմից, հրաման է արձակել մեկամսյա ժամկետում փակել երկրի բոլոր վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները։
Հրամանն արձակվել է Թալիբանի կառավարությանն առընթեր առաքինության քարոզչության և արատավորության կանխարգելման նախարարության կողմից։ Այս գերատեսչության ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ հրամանը պետք է կատարվի մեկ ամսվա ընթացքում, և դրա ազդեցությունը վերաբերում է ինչպես Քաբուլին, այնպես էլ երկրի այլ բնակավայրերին։
AFP գործակալության հետ զրույցում նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ հրամանը ստեղծվել է «գերագույն առաջնորդի բանավոր ցուցումների հիման վրա», իսկ գեղեցկության սրահների փակման պատճառները կհայտարարվեն ավելի ուշ։ Ներկայացուցչի խոսքով՝ չենթարկվողներն և չկատարողները իշխանությունների կողմից կենթարկվեն պատասխանատվության։
Հիշեցնենք, որ կանանց վարսահարդարներն ու գեղեցկության սրահները Աֆղանստանում հայտնվեցին 2001 թվականին՝ թալիբների հեռանալուց գրեթե անմիջապես հետո։ Դրանք աշխատելու հնարավորություն էին տալիս կանանց, իսկ հաճախորդներին՝ ոչ միայն ծառայություններ ստանալու, այլև տղամարդկանցից հեռու զրուցելու։
Թալիբները կրկին հայտնվեցին Աֆղանստանի իշխանության ղեկին 20 տարի անց՝ 2021թ օգոստոսին։ Ի սկզբանե նրանք ասում էին, որ մտադիր չեն վերադառնալ հին գործելակերպին և իրավունքներից զրկել կանանց։ Սկզբում այդպես էր․ գեղեցկության սրահները շարունակում էին աշխատել, միայն թե՝ ցուցանակները հանած և պատուհանները ներկած։
Այսօր, ժամանակակից Աֆղանստանում կանայք գործնականում զրկված են լիարժեք միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից, և ամբողջովին՝ բարձրագույն կրթության իրավունքից։
Փողոցում նրանք կարող են հայտնվել տղամարդկանց ուղեկցությամբ, նրանց արգելվում է աշխատել հանրային հատվածում և ոչ առևտրային կազմակերպություններում, նրանց արգելվում է նաև այցելել մարզասրահներ և հանրային այգիներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում