Սերյոժա Բարսեղյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող

Սերյոժա Բարսեղյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող

Հայ պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթները Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոն Սերյոժա Բարսեղյանը հաղթողի կոչումը նվաճել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 278 կգ (131+147) արդյունքով՝ պոկում և հրում վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալների:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 14-ամյա Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) բրոնզե մեդալ է նվաճել` երկամարտի 87 կգ (40+47) արդյունքով զբաղեցնելով երրորդ տեղը: Հրում վարժությունում Ամրոյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել:

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը կավարտվի հուլիսի 10-ին: ԵԱ-ի մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է նաև ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում