Twitter-ը Threads հավելվածի համար սպառնում է դատի տալ Meta-ին

Twitter-ը Threads հավելվածի համար սպառնում է դատի տալ Meta-ին

Twitter-ը սպառնում է դատի տալ Meta-ին դրա նոր Threads հավելվածի համար, հայտնում է Semafor պարբերականը։

Semafor-ի հրապարակած՝ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին ուղղված նամակում Twitter-ի իրավաբանն ասում է, որ ընկերությունը «լուրջ մտավախություններ ունի, որ Meta Platforms-ը (Meta) զբաղվում է Twitter-ի առևտրային գաղտնիքների և այլ մտավոր սեփականության համակարգված, կանխամտածված և անօրինական յուրացումներով:

«Twitter-ը մտադիր է խստորեն հետևել իր մտավոր սեփականության իրավունքներին և Meta-ից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել Twitter-ի առևտրային գաղտնիքների կամ այլ խիստ կոնֆիդենցիալ տեղեկատվության օգտագործումը դադարեցնելու համար», – գրել է փաստաբան Ալեքս Սպիրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում