Առևանգված հայ զինծառայողները դատապարտվեցին 11,5 տարվա ազատազրկման
07/07/2023 12:10
Նմանատիպ
Սումգայիթի դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված երկու հայ զինծառայողներին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանն ու Կարեն Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում են սահմանն ապօրինի հատելու և դիվերսիոն փորձի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում