Ակտիվացած հակառակորդն Արցախի զինուժի ուղղությամբ կրակել է 5 հազար անգամ
18/10/2014 13:44
Նմանատիպ
Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` հոկտեմբերի 12-18-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կ րակոց:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում