Թշնամին նորից կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ․ Տեսանյութ

Թշնամին նորից կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ․ Տեսանյութ

«GTB Steel» հոլդինգը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը նորից կրակում Երասխի մետաղաձուլարանի աշխատակիցների ուղղությամբ։

«Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունենք», – նշել են հոլդինգից։

Հիշեցնենք՝ Երասխում կառուցվող մետաղաձուլարանը արդեն մեկ ամիս է թիրախավորված է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում