Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը կարող է երկարել
18/10/2014 15:33
Նմանատիպ
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործով կարող է նոր դատական նիստ կայանալ, որում կքննարկվի նրա կալանքի ժամկետը երկարեցնելու հարցը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az-ը, այս մասին տեղեկացնում է միջազգային իրավապաշտպա ն Human Rights Watch կազմակերպությունը:
Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը` Արիֆը, քաղաքական հիմնավորում ունեցող մեղադրանքներով նախադատական կալանքի մեջ են գտնվում համապատասխանաբար հուլիսի 30-ից և օգոստոսի 5-ից: «Իշխանությունները պետք է անմիջապես ազատ արձակեն ամուսիններին, հանեն նրանց վրայից մեղադրանքները, ուսումնասիրեն Լեյլա Յունուսի հայտարարությունը բանտում իր նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»,- նշվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում