Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ «Կրոն և մշակույթ. Մշակութային ոճիր» թեմայով
Նմանատիպ
2023 թվականի հուլիսի 11-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշով գեղաթերթիկ «Կրոն և մշակույթ. Մշակութային ոճիր» թեմայով:
940 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Ջուղայի հայկական գերեզմանատունը, իսկ 950 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա՝ նույն գերեզմանատունը 2005 թվականին հայկական խաչքարերի Ադրբեջանի թիրախավորված ոչնչացումից հետո:
Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված են Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի հայկական գերեզմանոցի XVI-XVIII դարերի բազում խաչքարերի ոչնչացման կադրեր:
Գեղաթերթիկի վրա նաև նշված են «ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ» և «XVI-XVIII ԴԱՐԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 11 հուլիսի 2023թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 105,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 15 000 հ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում