Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները
Նմանատիպ
Հատիս լեռան վրա, որտեղ պլանավորվում է տեղադրել Քրիստոսի արձանը, սկսվել են հնագիտական պեղումներ։
Լեռան գագաթին գտնվող բերդում հետազոտություններ են իրականացվում հայ և իտալացի գիտնականների կողմից։ Պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշները կարելի է վերագրել տարբեր ժամանակաշրջանների, մասնավորապես՝ բրոնզե դարին, Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներին։
Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ կարելի է առանձնացնել տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։
Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10×10 մ չափերով քառակուսիների:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել օգոստոսի վերջին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Ինչպես հայտնում է ՀՀ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը, կառավարությունը հուշագիր է ստորագրել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ՝ Հատիս լեռան վրա հայտնաբերված ամրոցի հետագա ուսումնասիրություններն իրականացնելու շուրջ համագործակցության մասին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ նախատեսում է Հատիսի վրա տեղադրել Քրիստոսի 33 մետր բարձրությամբ արձանը։
Սկզբնական շրջանում շինարարությունը կասեցվել էր։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ուսումնասիրության հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը դիմել էր ոստիկանություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում