Թշնամին կրակ է բացել Սև լճի ուղղությամբ

Թշնամին կրակ է բացել Սև լճի ուղղությամբ

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։

Միևնույն ժամանակ ՊՆ-ից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 21:15-21:30-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում