Հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքը կարգելվի

Հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքը կարգելվի

Հայաստանում հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքը, որոշ բացառություններով, այսուհետ կարգելվի։

Հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովը 60 կողմ, 22 ձեռնպահ ձայների հարաբերկացությամբ երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ այդմ՝ 2024 թվականի հունվարից հրավառություն կիրականացվի միայն համայնքային, պետական նշանակության տոների ժամանակ` պետության կողմից կազմակերպվող կարևոր միջոցառումների ընթացքում:

ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը առաջարկել է ՀՀ քաղաքացիներին ավելի պատասխանատու լինել և 6 ամիս չսպասել օրենքին հետևելու համար, այլ կիրառել այն հենց վաղվանից։

Նշենք, որ այս օրենքի նախագիծը ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրելյանը առաջարկել էր 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 16 մարդ մահացավ, մեկ անհետ կորած մարդ էլ այդպես էլ չհայտնաբերվեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում