Կաշվի արտահանման և ցեմենտի ներկրման արգելքները կերկարաձգվեն
Նմանատիպ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ Հայաստան ցեմենտի ներկրման ժամանակավոր արգելքը երկարացվել է 6 ամսով` 2023 թվականի հուլիսի 17-ից մինչև 2024 թվականի հունվարի 17-ը, իսկ ՀՀ տարածքից բնական կաշվի ու չմշակված մորթու արտահանման ժամանակավոր արգելքը երկարացվել է ևս 6 ամսով` 2023 թվականի հուլիսի 21-ից մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։
Որոշման անհրաժեշտությունը գործադիրը հիմնավորել է արգելքի ընդունման արդյունքում Հայաստանում ցեմենտի տեղական արտադրության ծավալների աճով։ Ինչ վերաբերում է կաշվի արտահանմանը, ապա արդեն ավելի քան 2 տարի գործող արգելքը հերթական անգամ երկարացնելու առաջարկը էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորել է կաշվի վերամշակման տեղական արդյունաբերության աճով ու դեռևս առկա մեծ պոտենցիալով։
Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած պոշտոնական տվյալներով` 2022 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում արտադրվել է 578 հազար տոննա ցեմենտ, ինչը 15.7%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին արտադրվել է 145.9 տոննա ցեմենտ՝ ինչը 46%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Նախարարության ներկայացրած վիճակագրությամբ` միայն ս.թ. հունվարի 8-ից ապրիլի 30-ը հայաստանյան ընկերություններն ընդունել են 443 տոննա 751 կգ չմշակված տավարի կաշվի հումք, որի արդյունքում արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։ Արտադրական գործընթացում աճել է նաև ընկերության աշխատակիցների թվաքանակը։
Նախարարարության խոսքով՝ աճել է գրանցել նաև ընկերությունների վերջնական արտադրանքը, որի արդյունքում է մեծացել է տեղական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկը։
Կառավարության համոզմամբ` այս արգելքները հավասար մրցակցային պայմաններ կստեղծեն տեղական արտադրողների համար։
Հիշեցնենք` 2022թ–ի հոկտեմբերին ցեմենտի շուկայում առաջացած դեֆիցիտը լրացնելու նպատակով ՀՀ իշխանությունը վերանայել էր ներկրվող ցեմենտի ու հումքի տուրքերի չափերը` 1 տոննայի դիմաց գործող տուրքը 14 000 դրամից նվազեցնելով մինչև 2 000 դրամ, իսկ կլինկերի տուրքը զրոյացնելով։