Դուք ինչի՞ եք սպասում, դիակների՞․ Արցախի պետնախարարը՝ ՌԴ-ին, ՀՀ-ին և միջազգային հանրությանը

Դուք ինչի՞ եք սպասում, դիակների՞․ Արցախի պետնախարարը՝ ՌԴ-ին, ՀՀ-ին և միջազգային հանրությանը

Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, Դուք ինչի՞ եք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր մարդկանց դիակներ ունենանք, որ նոր արձագանքեք։ Ուզում եք երկու մանկահասակ երեխաների դեպքի կրկնությունը լինի, որ խելքի՞ գաք։

Այս մասին Արցախի «Վերածննդի» հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ դիմելով Միջազգային հանրությանը, ՌԴ-ին և ՀՀ-ին։

«Ձեր բոլորի անունից ասում եմ՝ բավակա՛ն է։ Եթե միջազգային հարաբերություններում հարկ է լինում որևէ մեկի վրա ճնշում գործադրելու, ապա մուրճի ամբողջ հարվածն ընկնում է արցախցու գլխին։ Բա՛վ է արցախցուն դարձնեք Ձեր հարաբերությունների կառուցման և հակադրությունների կարգավորման մանրադրամը։ Բավ է մեր ժողովրդի արյան հաշվին Արմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը»,- հայտարարել է նա։

«Ժողովրդին կանգնեցրել են ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առջև։ Գրեթե մեկ ամիս է՝ Արցախն ապրում է սեփական ներքին ռեսուրսների հաշվին, փորձել ենք այնպես անել, որ շրջափակումը նվազագույն ազդեցություն ունենա արցախցու վրա՝  հույս ունենալով, որ կարճ ժամանակահատվածում միջազգային հանրությունը, ՌԴ-ն և ՀՀ-ն  վճռական քայլեր կձեռնարկեն այս մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար, բայց պարզվեց, որ բոլորը դիտորդի կարգավիճակով կողքից հետևում են այդ ամենին»,-ասել է պետնախարարը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում