Աշխարհի 5 ամենաթանկարժեք առանձնատները

Աշխարհի 5 ամենաթանկարժեք առանձնատները

Times-ը ներկայացնում է աշխարհի ամենաթանկարժեք առանձնատները․

5․ Les Palais Bulles․ 420 միլիոն դոլար

Palais Bulles-ը ֆանտաստիկ ճարտարապետությամբ հսկա տուն է Ֆրանսիայի Կաննի մերձակայքում գտնվող Թեուլ-սյուր-Մեր քաղաքում, որը նախագծվել է հունգարացի ճարտարապետ Անտի Լովագի կողմից: Այն կառուցվել է ֆրանսիացի արդյունաբերող Պիեռ Բեռնարի համար, իսկ ավելի ուշ այն գնել է նորաձևության դիզայներ Պիեռ Կարդենը՝ որպես հանգստյան տուն։ 2020թ-ից այն տրվում է վարձով։

4․ Villa Les Cèdres․ 450 միլիոն դոլար

Villa Les Cèdres-ը գտնվում է Սեն-Ժան-Կապ-Ֆերատի ափին․ այն 14 ննջասենյակ ունեցող վիլլա է, որը կառուցվել է 1830 թվականին: Գույքը գնվել է 1850 թվականին Վիլֆրանշ-սյուր-Մերի քաղաքապետ Դեզիր Պոլոնեի կողմից և գործածվել է որպես ձիթենու ֆերմա։

Քաղաքապետի ժառանգները 1904 թվականին վիլլան վաճառել են Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ին, որն ընդարձակեց գեղեցիկ այգիները։  2019թ-ին այն գնել է ուկրաինացի միլիարդատեր Ռինատ Ահմետովը։

3․ Villa Leopolda․ 750 միլիոն դոլար

Վիլլան գտնվում է 7,3 հեկտար  տարածքի վրա։ Այն ունեցել է մի քանի նշանավոր սեփականատերեր, այդ թվում՝ Ջանի և Մարելլա Անյելլին, Իզակը և Դորոթի Ջ. Քիլլամը, իսկ 1987 թվականից՝ Էդմոնդը (1932–1999) և Լիլի Սաֆրան (1934–2022), ովքեր ժառանգել են վիլլան ամուսնու մահից հետո։ Այսօր «Վիլլա Լեոպոլդա»-ի սեփականատերը երկու «Սերտոսա» և «Վերսաչե» վիլլաների սեփականատեր Միկելե Ալբերտո Դի Գրացիան է։

Եվրոպայի ամենաթանկ առանձնատունը  նախկինում պատկանել է բելգիայի Լեոպոլդ II Թագավորին:

2․ Antilia․ 2 միլիարդ դոլար

Առանձնատունը պատկանում է Հնդկաստանի ամենահարուստ մարդուն՝ Մուկեշ Ամբանիին։ 27 Հարկանի առանձնատունը կոչվել է միֆական կղզու անունով։

1․ Բուքինգեմյան Պալատ․ 5 միլիարդ դոլար

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին պատկանող պալատը վաճառքի ենթակա չէ, սակայն նրա արժեքը գնահատվում է մոտ 5 մլրդ դոլար։ Այն զբաղեցնում է շուրջ 77 հազար քառակուսի մետր տարածք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում