Կարլոս Ալկարասը՝ Ուիմբլդոնի հաղթող

Կարլոս Ալկարասը՝ Ուիմբլդոնի հաղթող

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Կարլոս Ալկարասը հաղթեց սերբ Նովակ Ջոկովիչին ու կարիերայում երկրորդ անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» տիտղոս։

Աշխարհի առաջին ու երկրորդ ռակետները կորտում անցկացրին 4 ժամ 46 րոպե։ Առաջին սեթում Ջոկովիչը հաղթեց 6։1 հաշվով։ Երկրորդ ու երրորդ սեթերում ուժեղ գտնվեց իսպանացին 7։6 (8։6), 6:1: 4-րդ սեթում Ջոկովիչը հաղթեց 6։3 հաշվով, իսկ վճռորոշ սեթում 20-ամյա Ալկարասը առավելության հասավ 6։4 հաշվով։

Հիշեցնենք, որ Ջոկովիչը հաղթել էր այս տարվա «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարերը՝ Ավստրալիայի բաց առաջնությունն ու «Ռոլան Գարոսը»։

Ալկարասը նախորդ տարի հաղթել էր ԱՄՆ բաց առաջնությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում