Հակաահաբեկչական գործողություն Թուրքիայում․ Ի՞նչ է տեղի ունենում իրականում
Նմանատիպ
Թուրքիան հակաահաբեկչական գործողություն է սկսել Սիրիայի և Իրաքի սահմանում գտնվող Շիրնակ նահանգում։ Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հուլիսի 15-ին Շիրնակում հակաահաբեկչական ռեժիմ է հայտարարվել, որը կտևի մինչ ամսվա վերջ։ Երկու շաբաթով արգելվել է քաղաքացիների մուտքը նաև Շիրնակին հարակից շրջաններ։
Լուրը հրապարակելուց ժամեր անց Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան Twitter-ի իր ալիքում հրապարակել է երկրի հարավ-արևելքում գտնվող Շիրնակ նահանգում ուժայիններին հասցված հարվածի կադրեր։
İKİ TERÖRİST ETKİSİZ HALE GETİRİLDİ❗️#Şırnak İl Jandarma Komutanlığımızın yaptığı istihbarat çalışmaları sonrası,#Van Jandarma Asayiş Kolordu ile Şırnak Jandarma Bölge Komutanlıklarımızın emir ve komutasında,
ŞEHİT JANDARMA TEĞMEN İSMAİL CAN AKDENİZ OPERASYONU KAPSAMINDA… pic.twitter.com/dMfbUNLdeJ
— Ali Yerlikaya (@AliYerlikaya) July 13, 2023
Ինչպես նշել է թուրք պաշտոնյան, գործողության մեջ ներգրավված են եղել T-129 ATAK ուղղաթիռ, ANKA-S անօդաչու թռչող սարք, ինչպես նաև հատուկ ջոկատայիններ։
Նշենք, որ հակաահաբեկչական գործողության անվան տակ Թուրքիան հերթական հարվածներն է հասցնում իր երկրի քաղաքացի հանդիսացող քրդերին։ Տարածաշրջանի անվտանգային հիմնախնդիրներով զբաղվող փորձագետները նշում են, որ «հակաահաբեկչական» կոչված գործողություններով պաշտոնական Անկարան իրականում ոչ թե ահաբեկչության դեմ է պայքարում, այլ աշխարհաքաղաքական խնդիրներ լուծում։ Այսպես, նույն պատճառաբանությամբ Թուրքիան արդեն տարիներ շարունակ օկուպացրած է պահում Սիրիայի և Իրաքի հյուսիսային մի շարք շրջաններ։
Բացի այդ, փորձագետները կարծում են, որ նման հակաահաբեկչական գործողությունները Էրդողանին պետք են երկրի ներսում սեփական վարկանիշը բարձր պահելու, ինչպես նաև ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Այսպես, նշվում է, որ այս «հակաահաբեկչական» գործողության մեկնարկը համընկավ Թուրքիայում վառելիքի գնի կտրուկ աճի հետ։ Այս փաստը Էրդողանի կառավարությանն ուղղված հարցեր է առաջացրել ոչ միայն փորձագետների, այլև հանրության ավելի լայն զանգվածների շրջանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում