Հայ աշակերտները 5 մեդալ են նվաճել միջազգային օլիմպիադայում
17/07/2023 15:02
Նմանատիպ
Հայաստանի թիմի բոլոր անդամները մեդալ են նվաճել ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 10-17-ն առկա ձևաչափով անցկացվել է Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։
Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էր 5 աշակերտ, նվաճել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։
Արծաթե մեդալի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը:
Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի 3 սաներ Արեգ Բարսեղյանը, Մարիա Առաքելյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը և 11-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը նվաճել են բրոնզե մեդալներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում