Ցորենը գինը կտրուկ թանկացել է «Հացահատիկի գործարքի» դադարեցումից հետո

Ցորենը գինը կտրուկ թանկացել է «Հացահատիկի գործարքի» դադարեցումից հետո

«Հացահատիկի գործարքի» դադարեցումից հետո ցորենը գինը կտրուկ թանկացել է։

Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, Չիկագոյի ֆոնդային բորսայում ցորենը թանկացել է հացահատիկի գործարքի դադարեցման մասին Կրեմլի հայտարարությունների ֆոնին, ինչի մասին վկայում են առևտրային տվյալները։

Այսպիսով, Մոսկվայի ժամանակով ժամը 12:06-ի դրությամբ սեպտեմբերյան մատակարարումների ֆյուչերսներն աճել են մինչև 6,89 դոլար մեկ բուշելի դիմաց, իսկ ժամը 12:23-ին դրանք արդեն իսկ վաճառվում էին 6,84 դոլարով (աճը 3,37 տոկոս):

Թվերը կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ հացահատիկի գործարքի վերաբերյալ համաձայնագրերը խզվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում