Ուկրաինական անօդաչուները գրոհել են Ղրիմը․ ՌԴ ՊՆ
18/07/2023 09:58
Նմանատիպ
Ռուս զինվորականները կանխել են ուկրաինական կողմի` Ղրիմի տարածքում 28 ԱԹՍ-ների միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը: Այս մասին Sputnik գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Այս գիշեր կանխվել է Կիևի ռեժիմի կողմից Ղրիմի թերակղզու տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ 28 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը», — նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 17-ը հաջողվել է ոչնչացնել ՀՕՊ-ի օգնությամբ, մնացած 11-ին ճնշել են ՌԷՊ-ի միջոցներով։ Հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Հուլիսի սկզբին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել էր, որ այս տարի Ուկրաինան ԱԹՍ-ներով Ղրիմին հարվածելու ավելի քան 70 փորձ է ձեռնարկել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում