Ակնայից Աղդամ հումանիտար բեռներ չեն տեղափոխվել․ Արցախի ոստիկանություն

Ակնայից Աղդամ հումանիտար բեռներ չեն տեղափոխվել․ Արցախի ոստիկանություն

Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա և հակառակ ուղղությամբ որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը՝ հերքելով սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր Ակնայից Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։

Նախարարությունը կոչ է անում՝ տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից՝ շեշտելով՝ ոստիկանությունն այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն է իրականացնում՝ մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը։

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում