Չի հաջողվել համաձայնության գալ քարտեզի շուրջ. փոխվարչապետի գրասենյակ

Չի հաջողվել համաձայնության գալ քարտեզի շուրջ. փոխվարչապետի գրասենյակ

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման երկու երկրների հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը համաձայնության ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցմանը` այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ կայացած հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետի գրասենյակ՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք հանդիպմանը հաջողվել է համաձայնության գալ քարտեզի շուրջ։

«Որևէ քարտեզի մասով որևէ որոշում չի կայացվել: Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակվել է պաշտոնական հաղորդագրություն»,- հայտնել է կառույցը։

Փոխվարչապետի գրասենյակը նաև նաև նշել է, որ հայտնի չէ հաջորդ հանդիպման վայրն ու օրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում