Ռուսաստանն այրում է «կամուրջները»
Նմանատիպ
Ինչպես տեղեկացնում են ռուս ռազմական լրագրողները, Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու հրետանին ողջ գիշեր հարվածել են Ուկրաինայի սևծովյան ենթակառուցվածքներին՝ նավահանգիստներին, պահեստներին և այլն։
Ըստ տարածվող տեղեկությունների` օդային հարվածներ հասցնելու համար ռուսական կողմն ի թիվս այլ զինատեսակների օգտագործել է նաև «Калибр» տեսակի թևավոր հրթիռներ և «Герань» ԱԹՍ-ներ։
Ըստ ռազմական փորձագետների` Ռուսաստանը թիրախավորել է Սև ծովի ենթակառուցվածքները հիմնական մեկ նպատակով՝ որպեսզի խոչընդոտի՝ առանց իր մասնակցության հացահատիկի գործարքի հնարավոր վերսկսմանը։
Հիշեցնենք, հուլիսի 17-ին ՌԴ նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կասեցնում է հացահատիկի գործարքին իր մասնակցությունը, քանի որ հակամարտության մյուս կողմերն անտեսում են գործարքի հետ կապված ռուսական կողմի պայմանները:
Հատկանշական է, որ Պեսկովի այդ հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ինքը հույս ունի՝ օգոստոսին Պուտինի հետ կայանալիք հանդիպման ընթացքում պայմանավորվել հացահատիկի գործարքի երկարաձգման մասին՝ քանի դեռ դրա ժամկետը չէր ավարտվել։ Սակայն, ինչպես արդեն նշվեց, Ռուսաստանը ժամկետից շուտ միակողմանի դադարեցրել է գործարքին իր մասնակցությունը՝ նպաստելով համաշխարհային շուկաներում ցորենի գնի բարձրացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում