Ուկրաինան առաջարկում է հացահատիկի մատակարարման նոր ուղի

Ուկրաինան առաջարկում է հացահատիկի մատակարարման նոր ուղի

Ուկրաինայի իշխանությունները քննարկում են Բուլղարիայի և Ռումինիայի տարածքային ջրերով հացահատիկի փոխադրման նոր երթուղին՝ ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ հացահատիկի եռակողմ համաձայնագրի շրջանակներում, ասել է Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

«Թուրքիան փորձում է միջին ճանապարհ գտնել և նվազագույնի հասցնել ռիսկերը, մենք մեր կողմից երաշխիքային հիմնադրամ ենք ստեղծել և կարող ենք ներգրավել հացահատիկի տեղափոխման համար նավեր տրամադրող ընկերություններին։ Մեր տեսանկյունից դա կարող է իրականացվել նույնիսկ առանց նախապես համաձայնեցված երթուղու օգտագործման՝ Ռումինիայի և Բուլղարիայի տարածքային ջրերով»,- հայտնել է Բոդնարը։

Նրա խոսքով՝ այս տարբերակը համարվում է հնարավոր։ Միաժամանակ նա հավելել է, որ այս դեպքում միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն ստանձնի և մի կողմից ապահովի, որ Ուկրաինան կարողանա իրականացնել «նման սցենար», իսկ մյուս կողմից՝ «ճնշում գործադրի Ռուսաստանի վրա»։ Դեսպանը հավելել է, որ ուկրաինական իշխանությունները աշխատում են միջազգային ասպարեզում և փորձում են լուծել հացահատիկի շուկայի հետ կապված խնդիրը։

Բոդնարն ընդգծել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այժմ աշխատում է ՄԱԿ-ում՝ «միջազգային հանրության կոնսենսուսի» որոնումներով՝ կապված հացահատիկի նախաձեռնության շարունակման հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում