Հայաստանի բուհերը մտածելու բան ունեն․ Ժաննա Անդրեասյան
Նմանատիպ
Հայաստանյան որոշ բուհեր մտածելու շատ բան ունեն, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով բուհական ընդունելության քննությունների արդյունքներին։
«Օրինակ, պետք է հասկանալ` արդյոք բուհերը ճիշտ են պլանավորում իրենց վճարովի ընդունելության տեղերը, որովհետև տեսնում ենք, որ դրանք մեծամասամբ չեն լրացվում»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով` բավականին լուրջ աշխատանք ունի անելու Ագրարային համալսարանը, որտեղ դեռևս շարունակում է շատ ցածր լինել դիմորդների թիվը։
Ինչ վերաբերում է քննությունների ընթացքին, Անդրեասյանի խոսքով` ամեն բան հարթ է անցել, էական միջադեպեր չեն գրանցվել։
Հիշեցնենք` այս տարի ընդունելության քննություններն անցկացվել են երկու փուլով։ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կայացել են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։ Իսկ հունիսի 9-ից հուլիսի 8-ն անցկացվել է միասնական քննությունների երկրորդ փուլը։
2023 թ.- ին Հայաստանի Հանրապետության բուհերն ունեցել են 14450 դիմորդ։ 2022 թ.–ի համեմատ այս թիվը աճել է 562–ով։ Անցած տարի դիմորդների թիվը 13888 էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում