«Գնդակը հայկական կողմում է»․ ՌԴ ԱԳՆ
Նմանատիպ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ՀԱՊԿ առաքելությունը կնպաստի Հայաստանի սահմանին իրավիճակի կայունացմանը։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության տեղակայումը կնպաստի իրավիճակի կայունացմանը, նշել է Զախարովան։
«Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում չէ: Միևնույն ժամանակ, կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում զգալի ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում: Այս հարցում գնդակը հայկական կողմում է»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին որոշման նախագիծը սեղանին է, դրա վրա աշխատանքները շարունակվում են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում