ՌԴ-ում առաջարկում են Արցախյան առաջին պատերազմի մասնակից ռուս զինվորներին վետերանի կոչում շնորհել

ՌԴ-ում առաջարկում են Արցախյան առաջին պատերազմի մասնակից ռուս զինվորներին վետերանի կոչում շնորհել

ՌԴ պետդումայի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ, հուլիսի 21-ին պալատի քննարկմանը կներկայացնեն օրինագիծ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին մարտական ​​վետերանի կարգավիճակ շնորհելու մասին։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունում։

Առաջարկվում է փոփոխություն կատարել «Վետերանների մասին» օրենքում և լրացնել 3-րդ հոդվածը նոր նորմով, ըստ որի՝ մարտական ​​վետերան են ճանաչվում 1988 թվականի մարտից մինչև 1991 թվականի դեկտեմբեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակցած մարտիկները։

Ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները, մարտական ​​գործողությունների վետերանի կարգավիճակն այս հակամարտության մասնակիցներին իրավունք կտա ստանալ որոշակի արտոնություններ, այդ թվում՝ ամենամսյա կանխիկ վճարներ, առողջարանական բուժում, անվճար պրոթեզավորում և այլն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում