Պայթյուն Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում

Պայթյուն Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում

Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շիրվան-Արազ» ՍՊԸ-ում։

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնել է այդ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Յաշար Իսակովը։

Նշվում է, որ մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել է ձեռքից։ Ներկայումս կատարվում է հետաքննություն։

Շիրվան քաղաքի դատախազությունը կատարվածի առթիվ հետաքննություն է սկսել։ Դեպքի վայր են ժամանել Շիրվան քաղաքի դատախազության աշխատակիցները և դատաբժշկական դատախազը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում