Լիտվան առաջարկել է իր նավահանգիստները ուկրաինական հացահատիկի արտահանման համար

Լիտվան առաջարկել է իր նավահանգիստները ուկրաինական հացահատիկի արտահանման համար

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց երկարաձգել «հացահատիկի գործարքը», Լիտվան Եվրամիությանն առաջարկել է օգտագործել Բալթիկ ծովի իր նավահանգիստները՝ ուկրաինական հացահատիկն արտահանելու համար։ Այս մասին հուլիսի 24-ին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովին ուղղված Լիտվայի նախարարների նամակին։

Նամակում նշվում է, որ Բալթյան նավահանգիստներով տարեկան կարող է փոխադրվել 25 մլն տոննա հացահատիկ, ինչը կդառնա «ուկրաինական ապրանքների, այդ թվում՝ հացահատիկի տարանցման հուսալի այլընտրանք»։ Բացի այդ, Լիտվայի նախարարները Եվրահանձնաժողովին կոչ են արել չեղարկել Ուկրաինայի և Լեհաստանի սահմանով հացահատիկի փոխադրման սահմանափակումները։

Ավելի վաղ Կլայպեդայի ծովային նավահանգստի գլխավոր տնօրեն Ալգիս Լատակասը հայտարարել էր, որ Լիտվայի գլխավոր նավահանգիստը կարող է մինչև 10 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկ փոխադրել, սակայն Բալթիկ ծով առաքելու խնդիրը մնում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում