ԵՄ–ն անօդաչուների մատակարարումն արգելող նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԵՄ–ն անօդաչուների մատակարարումն արգելող նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Եվրամիությունն ԱԹՍ–ների մատակարարումն արգելող նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ։ Անօդաչուների արտադրության ոլորտում համագործակցության արգելք նախատեսող պատժամիջոցային նոր ռեժիմը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։

«Արգելվում է ուղիղ կամ անուղղակի վաճառել, մատակարարել, փոխանցել կամ արտահանել ապրանքներ ու տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել անօդաչուների արտադրման հարցում Իրանի հնարավորությունների ընդլայնմանը, Իրանում ցանկացած ֆիզիկական, իրավաբանական անձանց, Իրանում օգտագործման համար, անկախ նրանից` դրանք ԵՄ ծագում ունեն, թե ոչ», – ասված է փաստաթղթում։

Պատժամիջոցային ռեժիմը անհատական սահմանափակումների կիրառման հնարավորություն է նախատեսում նրանց դեմ, ում ԵՄ–ում կհամարեն, որ առնչություն ունեն իրանական անօդաչուների արտադրության զարգացման հետ։

Նախորդ շաբաթ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ անհիմն են այն պնդումները, թե իրանական ԱԹՍ–ներ են արտահանվում Ռուսաստան ուկրաինական հակամարտության մեջ դրանք կիրառելու համար, իսկ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները Մոսկվայի և Թեհրանի համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում