Դավութօղլուն պատրաստ է հրաժարական տալ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ կառավարությունը երկրի քուրդ ազգաբնակչությանը վեաբերվում է՝ որպես երկրորդ կարգի քաղաքացիների:

Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah-ը: Նա ընգծել է, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ, և ոչ մի ազգ վեր չէ մյուսներից:

Այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց ռազմական ուժ կիրառել սիրիական Քոբանի քաղաքի քուրդ բնակչությանը պաշտպանելու համար, թուրքական որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարություն տարածեցին, որ կառավարությունը քրդերին վերաբերվում է, որպես երկրորդական քաղաքացիների:Այս ամենը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց Թուրքիայի քրդաբնակ նահանգներում, որի արդյունքում եղան հարյուրավոր վիրավորներ և տասնյակ զոհեր: 

Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարերց, որ Անկարան թույլատրել է քրդական զինված խմբավորումներին Թուրքիայի տարածքով անցնել Իրաքից  դեպի Սիրիա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում