Հուլիսի 30-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ռազմածովային շքերթ
26/07/2023 16:49
Նմանատիպ
Ռուսաստանի գլխավոր ռազմածովային շքերթը կկայանա Սանկտ Պետերբուրգում հուլիսի 30-ին՝ Ռազմածովային ուժերի օրը։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից, որը հրապարակվել է հուլիսի 26-ին իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Հանդիսավոր միջոցառումը կանցկացվի «ի հիշատակ ռազմածովային նավատորմի փառահեղ հաղթանակների, որոնք նշանակալի ավանդ են ներդրել հայրենիքի պաշտպանության գործում»,- ասված է փաստաթղթում։
Միջոցառումը կեզրափակվի հրետանային հրավառությամբ՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում