Samsung-ը ներկայացրել է ծալվող սմարթֆոնների նոր մոդելները

Samsung-ը ներկայացրել է ծալվող սմարթֆոնների նոր մոդելները

Samsung-ը ներկայացրել է իր նոր՝ Galaxy Fold 5 և Galaxy Flip 5 ծալվող սմարթֆոնները։ 

Չնայած պաշտոնական մատակարարումներ չեն լինելու՝ այնուամենայնվի նորույթներն առաջիկա օրերին կսկսեն վաճառվել նաև ռուսական ցանցերում։ Փոքր մոդելը կարժենա մոտ 1.200 ԱՄՆ դոլար:

Այսպես կոչված «ծալվող» Galaxy Flip 5-ի դիզայնը նախորդ մոդելի համեմատ փոխվել է ՝ 3,78 անգամ ավելացել է արտաքին դիսփլեյը, այժմ այն զբաղեցնում է «կափարիչի» գրեթե ամբողջ տարածքը: Հետևի տեսախցիկները հագեցած են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայով, որը, ինչպես պնդում է արտադրողը, ավելի հստակ կդարձնի հեռախոսով արված լուսանկարներն ու տեսանյութերը: Հիմնական էկրանը դարձել է ավելի դիմացկուն, բարելավվել է ծխնիների դիզայնը, որը թույլ է տալիս սարքը ծալել:

Նոր մոդելի արտաքին էկրանի չափը 3,4 դյույմ է, հիմնականը՝ 6,7 դյույմ: Սելֆի-տեսախցիկի թույլատրելիությունը 10 մպ է, երկու հիմնական տեսախցիկներինը՝ 12 մպ։ Մարտկոցի հզորությունը 3700 մԱ/ ժ է: 

Սարքն աշխատում է մեկ նանո-սիմ և մեկ էլեկտրոնային (eSIM) քարտով:

Galaxy Fold 5 մոդելը նույնպես հագեցած է նոր ծխնիով, պատյանը դարձել է առավել բարակ: Սարքն ունի ավելի պայծառ, քան նախորդ մոդելներինը, 7,6 դյույմ անկյունագծով դիսփլեյ ՝ ընկղմվող էֆեկտով, իսկ արտաքինը ՝ 6,2 դյույմ։

Galaxy Fold-ը հեշտությամբ թեքվում է և կարող է վերածվել պլանշետի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում