Հայաստանից մեկնած ավտոշարասյունը դեռևս սպասում է Կոռնիձորում․ ԱԳՆ

Հայաստանից մեկնած ավտոշարասյունը դեռևս սպասում է Կոռնիձորում․ ԱԳՆ

Հայաստանից մեկնած ավտոշարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն. Մինչդեռ Ադրբեջանը չի իրականացնում Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռը` ապահովելու անարգել մուտքը: Բացի այդ, Բաքվից հնչել են «խաղն ավարտված է» անմարդկային և ցինիկ հայտարարությունները։

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 26-ին, 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված 19 բեռնատարներ Ստեփան Շահումյանի անվան հրապարակից ուղևորվել են Արցախ և մինչ այս պահը Կոռնիձորում են։ Ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տվել բեռը տեղափոխել Արցախ։

Նշենք նաև, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել էր, թե «անընդունելի է քաղաքականացնել ու պնդել միայն Լաչինի ճանապարհի մասին, իսկ Աղդամի (Ակնա) ճանապարհը մերժելն ու փակելը»։

«Միջազգային հանրությունը պետք է հստակ տեղեկացված լինի Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման և «Ղարաբաղի հայ բնակչության» Ադրբեջանի կազմում վերաինտեգրման մասին։ Ուրիշ ճանապարհ չկա։ Խաղն ավարտված է»,- ասել է Հաջիևը։

Նշենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Կոռնիձորում է։ Ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տվել այն տեղափոխել Արցախ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բեռն ուղարկելը որակել է որպես «սադրանք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում