ԵՄ–ն Հայաստանին 32 մլն եվրո կտրամադրի կրթությանն աջակցելու նպատակով
Նմանատիպ
ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ ԵՄ–ն Հայաստանին 32 մլն եվրո կտրամադրի կրթությանն աջակցելու նպատակով։ Նախարարը ներկայացրել է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը։
«Ծրագրի ընդհանուր արժեքը 32 մլն եվրո է։ Դրանից 29.3 եվրոն նախատեսվում է, որ Հայաստանին կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով` որպես բյուջետային աջակցություն և ևս 2.7 մլն եվրոն կլինի տեխնիկական աջակցություն»,– ասել է Անդրեասյանը։
Նախարարը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է երկու հիմնական ուղղություններով` բնագիտական առարկաների և ՏՏ ուղղությամբ կրթության որակի բարելավում։
«Այս ծրագրով Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները հնարավորություն կունենան ստանալ լաբորատորիաներ` ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և ՏՏ ուղղություններով։ Ինչպես նաև այդ առարկները դասավանդող ուսուցիչները կվերապատրաստվեն»,- հավելել է Անդրեասյանը։
Խրագրի հաջորդ մասը վերաբերում է Սյունիքի մարզին, մասնավորապես Կապան խոշորացված համայնքին, որտեղ նախատեսվում է կառուցել կրթահամալիրներ` լաբորատորիաներով ու նոր գույքով։
Ծրագրի շահառու են լինելու շուրջ 337 դպրոց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում