Երևանի պոլիկլինիկաներում տեղադրվում են հերթերի կառավարման համակարգեր

Երևանի պոլիկլինիկաներում տեղադրվում են հերթերի կառավարման համակարգեր

Երևանի մի շարք պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Համակարգերը հաջողությամբ գործում են Կառլեն Եսայանի անվան, Թիվ 8, Թիվ 17, Թիվ 17 (Սարի Թաղ), Թիվ 13, Թիվ 20, Թիվ 16, Արշակունյաց և Թիվ 15 պոլիկլինիկաներում»,- նշված է հղորդագրության մեջ։

Գործընթացը շարունակական բնույթ է կրելու, և մինչև օգոստոսի վերջ սարքերը տեղադրվելու են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր պոլիկլինիկաներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում