Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը աջակցություն է հայտնել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի` Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին հայտարարությանը։

Երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը բառացի կրկնել է Բորելի հայտարարությունը։

«Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»,– գրել է նա Twitter–յան էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում