Հայաստանը մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Հայաստանը մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը (55 կգ) երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին և դարձել բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը հրում վարժությունում ևս փոքր բրոնզե մեդալ է նվաճել:

Մ20 տարեկանների պայքարում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Մերուժան Եղոյանը (61 կգ), իսկ Մ23 տարեկանների պայքարում՝ Գառնիկ Չոլակյանը (61 կգ):

Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում