Ադրբեջանի նավթային ֆոնդի ակտիվները նվազում են

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի ակտիվները կազմում են 37 305,3 միլիոն դոլար:Այս մասին նշվում է ընկերության պաշտոնական հաղորդագրությա մեջ:

Համաձայն նույն աղբյուրի, ակտիվները տարվա սկզբի համեմատ աճել են 3,98%-ով: Տարվա սկզբում կազմում էին 35 877,5 միլիոն դոլար: Սակայն հուլսիսի 1-ի դրությամբ ակտիվերը կազմել էին 37 622,4 միլիոն դոլար: Այսինքն երրորդ եռամսյակում դրանք կրճատվել են 317,1 միլոն դոլարով:

Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի ակտիվների պիկը եղել է 2011թ-ին15 628,3 միլիոն մանաթ: Դրանից հետո պարբերաբար նվազում է նկատվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում