«Զանգեզուրի միջանցքը» կկտրի հաղորդակցությունը Իրանի և Եվրոպայի միջև․Վելայաթի

«Զանգեզուրի միջանցքը» կկտրի հաղորդակցությունը Իրանի և Եվրոպայի միջև․Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի Իսլամական Հանրապետության համար, իսկ «Զանգեզուրի միջանցքի» բացումն ու սահմանների բռնի փոփոխությունը կհանգեցնեն Իրանի անջատմանը Ռուսաստանի ու Եվրոպայի հետ հաղորդակցությունից։

Իրանական պաշտոնյայի հայտարարությունը փոխանցում են իրանական լրատվամիջոցները։

Անդրադառնալով Իրանի բարձրաստիճան գործչի այս հայտարարությանը՝ ռուսական «Рыбарь» հեղինակավոր ալիքի փորձագետները նշում են, որ Ադրբեջանի և Արևմուտքի համար «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունն ակնհայտ է այնքանով, որքանով դրա իրացման վտանգը բարձր է Իրանի և նրա տարածաշրջանային շահերի համար։

«Ներկա դրությամբ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը գոյաբանական խնդիր է։ Արցախի հանձնման դեպքում հաջորդը կլինի Սյունիքը, քանի որ Բաքվի նպատակը Զանգեզուրի վրա ամբողջական վերահսկողության սահմանումն է։

Դրված նպատակներին հասնելուց և Հայաստանից ռուսական զորքերը դուրս բելերուց հետո, Արևմուտքը, որն այդ պահին գործնականում հաստատված կլինի թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, հնարավորություն կունենա կենտրոնանալ Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների վրա, որտեղ իրավիճակն անհանգիստ է»,-նշել է ալիքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում