Ռուսական զբոսաշրջային նավը սկանդալ է առաջացրել Վրաստանում

Ռուսական զբոսաշրջային նավը սկանդալ է առաջացրել Վրաստանում

Զբոսաշրջային նավը, որում եղել են ռուսներ, Սոչիից ժամանելով Բաթումի դարձել է սկանդալի պատճառ։

Ինչպես նշում է գործակալությունը, խոսքը վերաբերվում է Astoria Grande նավին, որը նավարկում է Պալաուի Հանրապետության դրոշի ներքո և սպասարկվում թուրքական Miray Cruises ընկերության կողմից։ Հուլիսի 22-ին նավը ուղևորվել է Սոչիից Թուրքիա և վրացական Բաթումի քաղաք է ժամանել հուլիսի 27-ին։

Ինչպես նշում են ռուսական և վրացական աղբյուրները, Բաթումիում նավի կայանումը առաջացրել է վրացական ընդդիմության դժգոհությունը։ Ընդդիմադիրները պնդում են, որ հնարավոր է նավը գտնվի միջազգային պատժամիջոցների տակ։ Բացի այդ, նրանք շեշտել են, որ նավում գտնվող ռուսների մի մասը, այցելելով Աբխազիա և Հարավային Օսեթիա, կարող են խախտած լինել Վրաստանի «Օկուպացիայի մասին» օրենքը։

Մինչդեռ, ինչպես նշում է «Тбилисская неделя» պորտալը, Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտարարել է, որ Astoria Grande զբոսաշրջային նավը կատարում է սովորական կոմերցիոն ուղևորություն և միջազգային որևէ պատժամիջոցի տակ չի գտնվում։

«Նավը գրանցված է Սեյշելյան կղզիներում Goodwin Shipping Limited ընկերության կողմից և չի գտնվում միջազգային պատժամիջոցների տակ»,-նշել էն գործակալության աշխատակիցները։

Ռուսական ճամփորդական նավի հայտնվելը Բաթումիում արժանացել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլու քննադատությանը, որն այդ կրուիզը Մոսկվայի քաղաքական սադրանք է կոչել և հայտարարել, որ Սև ծովը Վրաստանի, Ուկրաինայի և Եվրոպական Միության անվտանգության կենսական նշանակության գոտի է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում