ՌԴ-ն աֆրիկյան երկրներին շուրջ 90 մլն դոլար կհատկացնի. Պուտին
28/07/2023 13:45
Նմանատիպ
Ռուսաստանը աֆրիկյան երկրներին ևս մոտ 90 մլն դոլար կհատկացնի պարտքերը մարելու համար։ Այսօր այս մասին «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանը մասնակցում է նաև Աֆրիկայի երկրների պարտքային բեռը թեթևացնելու ջանքերին։ Մինչ այժմ մեր կողմից դուրս գրված պարտքի ընդհանուր գումարը կազմում է 23 միլիարդ դոլար։ Աֆրիկյան երկրների վերջին հարցումների համաձայն՝ նրանց զարգացման համար կհատկացնենք ավելի քան 90 միլիոն», – ասել է Ռուսաստանի ղեկավարը։
«Ռուսաստան–Աֆրիկա» երկրորդ գագաթաժողովն ու տնտեսական և հումանիտար համաժողովն անցկացվում է հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում