ՊՍԺ-ն Կիլիան Մբապպեի համար 250 միլիոն եվրո է պահանջում

ՊՍԺ-ն Կիլիան Մբապպեի համար 250 միլիոն եվրո է պահանջում

Ինչպես հայտնում է Marca-ն, հարձակվողի մայրն ու գործակալ Ֆայզա Լամարին Մադրիդի «Ռեալի» ղեկավարներին տեղեկացրել են փարիզյան ակումբի պահանջած գումարի մասին։ Մադրիդցիները չեն ցանկանում այդքան վճարել և մտադիր են շարունակել բանակցությունները։

Այժմ իրավիճակը կարելի է հանգուցալուծմանը մոտ համարել, քանի որ Մադրիդի «Ռեալը», իմանալով պահանջվող գումարը, կարող է ինքնուրույն որոշել՝ օգտվե՞լ հարձակվող գնելու հնարավորությունից, թե՞ հետաձգել Մբապպեի հետ պայմանագիր կնքելը մինչև հաջորդ ամառ, երբ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ կունենա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում