ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Abrams տանկերի նոր խմբաքանակ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Abrams տանկերի նոր խմբաքանակ

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրվող ռազմական օգնության հերթական փաթեթեթը ներառում է մինչև 8 հատ Abrams տեսակի տանկ։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։

«Ռազմական օգնության առաջին խմբաքանակը, որն ԱՄՆ-ն կուղարկի Ուկրաինային, կներառի 6-ից մինչև 8 մարտական մեքենա»,- նշում է պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ կոնգրեսի իր աղբյուրներին։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն մտադիր է Կիևին տրամադրել 31 տանկ։ Մասնավորապես նշվում է, որ խոսքը Abrams M1A1 հին մոդելի տանկերի մասին է։

Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքի երկրների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի փոխում Ռուսաստանի ծրագրերը և միայն ձգձգում է դիմակայությունը:

ՌԴ ԱԳ Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ երկրները դարձել են հակամարտության ուղղակի մասնակիցներ՝ ոչ միայն զենք մատակարարելով Կիևին, այլև իրենց տարածքներում Ուկրաինայի զինված ուժերի համար կադրեր պատրաստելով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում