Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվա-Սիթի բիզնես կենտրոնի վրա
Նմանատիպ
Այսօր՝ հուլիսի 30-ի առավոտյան, կանխվել է Կիևի վարչակազմի կողմից ահաբեկչական հարձակման փորձը Մոսկվայի օբյեկտների նկատմամբ։ Այս մասին հայտում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության, ուկրաինական մեկ անօդաչու սարք ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է Մոսկվայի շրջանի Օդինցովի շրջանի տարածքում։ Եվս երկու անօդաչու սարք, ՌԴ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների շնորհիվ կորցնելով կառավարումը, ընկել են Մոսվկա-Սիթի ոչ բնակելի համալիրի տարածքում։
Բացի այդ, ըստ հաղորդագրության, կասեցվել է 25 անօդաչու թռչող սարքերի հարձակումը Ղրիմի թերակզղու վրա, որոնցից 16-ը խոցվել է ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, իսկ 9-ը կորցնելով կառավարումը ընկել են Սև ծովը։
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում