Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
01/08/2023 14:42
Նմանատիպ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով:
Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25 %։
Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11.75 %, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.75 %:
Հետևեք մեզ նաև Telegram-ում