Վաշինգտոնում կրկին Ադրբեջանի վերաբերյալ լսումներ կանցկացվեն

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և «Բաց հասարակության հիմնադրամը» հոկտեմբերի 27-ին Վաշինգտոնում կրկին քննարկում կկազմակերպեն Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Turan գործակալությունը:

Հանդիպման մոդերատոներ են լինելու «Freedom House»-ի նախագահ Դևիդ Քրամերը, «Բաց հասարակություն ֆոնդի» վերլուծաբան Հերալդ Կնաուսը և Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ֆոնդի կազմակերպիչ Փեյջ Ալեքսանդերը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին մեկ տարում Ադրբեջանում նկատվում է մարդու իրավունքների պաշտպանության  հետ կապված դրության կտրուկ վատթարացում և քաղաքացիական հասարակության վրա շարունակվում են ճնշումները:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մեջ սա Ադրբեջանին վերաբերող նմանատիպ  երրորդ քննարկումն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում