«Լրտեսների երեխաները» ֆիլմի վերաթողարկված տարբերակը կցուցադրվի սեպտեմբերին

«Լրտեսների երեխաները» ֆիլմի վերաթողարկված տարբերակը կցուցադրվի սեպտեմբերին

«Լրտեսների երեխաները» վերաթողարկված ֆիլմի սերիաները Netflix-ի հարթակում կհայտնվեն սեպտեմբերի 22-ին։ Ինչպես բնօրինակները, այնպես էլ վերաթողարկումը նկարահանել է ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը։

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են պատանի գործակալները պատահաբար օգնում վիդեոխաղ արտադրողին համացանցում տարածել համակարգչային վիրուս, որը բոլոր տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողության հնարավորություն է տալիս։ Պատանի գործակալների առաջադրանքն է՝ պայքարել չարագործի դեմ՝ աշխարհը փրկելու համար։

Netflix սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Լրտեսների երեխաները»՝ գերգաղտնի գործակալների ընտանիքի մասին պատմող 2000-ականների արկածային ֆրանշիզայի առաջին թիզերը։

Netflix-ի ներկայացուցիչները ֆրանշիզայի վերաթողարկման աշխատանքների մասին հայտարարել էին անցած տարվա մարտին։ Վերաթողարկման առիթն առաջին ֆիլմի 21-ամյակն է։ Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Զաքարի Լիվայը, Ջինա Ռոդրիդգեսը, Կոնոր Էստերսոնը և Էվերլի Կարգանալիան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում