Բակո Սահակյանն ընդունել է Պոեզիայի արցախյան միջազգային փառատոնի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող Պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ պոեզիայի միջազգային փառատոնի անցկացումն Արցախում դառնում է ավանդական` հավելելով, որ նման միջոցառումները կարեւոր դերակատարություն ունեն մշակույթի զարգացման եւ Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում