ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը
Նմանատիպ
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը։ Կազմակերպությունը պատասխան է սպասում Երևանից։ Այս մասին Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«ՀԱԿՊ անդամ պետությունները երբեք չեն ինքնամեկուսացել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և ոչ մեկ անգամ են հայտնել իրենց պատրաստակամությունը՝ գնալ հստակ լուծումների, որոնք հնարավորություն կտան մեր հայ ընկերներին առավելագույնս օգտագործել կազմակերպության լայն կարողությունները։ Առաջվա պես սպասում ենք Երևանի կողմից դրական արձագանքի և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի շուրջ, ինչպես նաև պատրաստ ենք այլ համատեղ միջոցներով օգնել մեր դաշնակցին»,-ասել է նա։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդերից մեկն է, որն ունի պատմական խոր արմատներ։ Հակամարտության կայուն լուծման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ փոխզիջումների գնալու պատրաստակամության և պատասխանատու որոշումների ընդունման ու դրանց կատարման հիման վրա»,-հավելել է Աղասանդյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում